Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հակառակորդի հրետակոծությունից Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել

Հակառակորդի հրետակոծությունից Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել
02.11.2020 | 21:55

Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ